«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ., թիվ 179 (520)
Սեպտեմբերի 20-ից Վրաստանի տարածքում գործում է արտակարգ դրության ռեժիմը, որի նպատակն է քրեածին ծանր իրադրության կարգավորումը, զինմիավորումների սանձարձակությունների և զանգվածային համաճարակների կանխումը, երկրի պաշտպանունակության ուժեղացումը, պետական և հասարակական կյանքում օրինականության հաստատումը:
Նախատեսված միջոցառումների թվում են զենքի բռնագրավումը բնակչությունից, անօրինական միավորումներից, միտինգներ, ցույցեր անցկացնելու ժամանակավոր արգելքը, գրաքննության հաստատումը և այլն: Միջոցառումների կատարման ընդհանուր ղեկավարությունը հանձնարարված է Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդին:
«Սնարք»-ՌԻԱ