«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ., թիվ 179 (520)
Ղրղզստանի ԳԽ նախագահ Մեդետկան Շերիմկուլովի գլխավորած ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանային կապերի հանձնաժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 20-ին եղավ Ստեփանակերտում։ Պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԼՂՀ ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների մասին հարցերը։ Նույն օրը պատվիրակությունը մեկնեց Ստեփանակերտից։
«Հայլուր»