«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)
Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովը վավերացրել է նախկին ԽՍՀՄ հանրապետություններին օգնելու ծրագիրը՝ 2,5 միլիարդ դոլլար ընդհանուր ծավալով։ Այդ գումարի 18 միլիոնը ձմռան համար վառելանյութ գնելու նպատակով հատկացվելու է Հայաստանին։
ԱՄՆ-ի վարչակազմը սկզբում դեմ է եղել ընդհանուր օգնության ներսում առանձին ծրագրեր ունենալուն, սակայն սենատորներ Դոուլի, Լաուտենբերգի եւ Գրեմի ջանքերով Հայաստանին օգնելու ծրագրերը նշվել են առանձին կետով։