«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)
Վերջերս կտրուկ նվազել է էլեկտրաէներգիայի առաքումը Ախալքալաք։ Պատճառը, ինչպես նշեց այստեղ ժամանած Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Զազիաշվիլին, ամբողջ Վրաստանում մազութի խիստ պակասն է։ Բանն այն է, որ կառավարությունը հնարավորություն չունի Ռուսաստանից էլեկտրաէներգիա գնել կուպոններով: Շրջանի բնակչության մեջ կան կասկածներ, որ այս բացատրությունների տակ այլ միտումներ են թաքնված։
«Հայլուր»