«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)
Սեպտեմբերի 15-ին Բաքվում ԱԺՃ–ի կենտրոնակայանի դիմաց տեղի է ունեցել հանրահավաք՝ «Պահպանենք Ադրբեջանի անկախությունը» կարգախոսով։ Բաքվի ռադիոյի «Առավոտ» լրատվական ծրագիրը հայտնել է, որ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Գամբարը հանդես է եկել ԱՊՀ-ին Ադրբեջանի անդամակցության դեմ։
Անկարայում ադրբեջանական մշակութային ընկերության միջոցով ռադիոխմբագրություն ուղարկած իր հայտարարության մեջ նա նշել է, որ 20-րդ դարում Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ անգամն է, որ ընկնում է ռուսական ճնշման տակ։
«Հայլուր»