«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)
Ռուսաստանի կառավարությունը հայտարարություն է տարածել Աբխազիայում մարտական գործողությունների վերսկսման առնչությամբ, ուր մասնավորապես ասվում է. «Այս գործողությունները աբխազական կողմից Սոչիում մայիսի 27-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում են։ Դա չի կարելի արդարացնել անգամ այն հանգամանքով, որ Վրաստանը լիովին չի կատարել պայմանավորվածության պահանջները։ Երկու կողմերն էլ պետք է անհապաղ վերադառնան խաղաղության ծրագրի իրականացմանը։ Ռուսաստանի կառավարությունը պահանջում է Աբխազիայի ղեկավարությունից՝ անմիջապես դադարեցնել պատերազմական գործողությունները, զինվորական կազմավորումները հետ քաշել նախնական դիրքերը։ Հրաժարումը կդիտվի որպես մարտահրավեր՝ դրանից բխող բոլոր քաղաքական ու տնտեսական հետեւանքներով»։
«Հայլուր»