November 27, 2024

Նավթն Ադրբեջանից Ռուսաստան կգնա

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517)

Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը Մոսկվայում չկարողացավ նախագահ Բորիս Ելցինին համոզել պաշտպանելու նավթը Ադրբեջանից եւ Ղազախստանից Թուրքիայի միջերկրածովյան ափերը մղելու թուրք-անգլո-ամերիկյան նախագիծը։ Այս մասին հաղորդում է նավթային ընկերությունների բանբեր «Փլաթս օյլգրամ նյուս» թերթը։

Այդ հսկայական ծրագրի տապալումը թուրքական քաղաքականության համար դարձավ Արեւելքում կրած նոր պարտություն։ Այն նաեւ մեծ կորուստ էր արեւմտյան ընկերությունների համար, որոնք արդեն Ադրբեջանին որպես կանխավճար տվել են 70 միլիոն դոլլար 21-րդ հարյուրամյակում ստանալիք հսկայական շահույթների դիմաց։

Ինչպես հաղորդում է թերթը, ադրբեջանական նավթը կմղվի արդեն գոյություն ունեցող նավթամուղով դեպի Նովոռոսիյսկ ռուսական նավահանգիստ։

Եթե Թուրքիան թույլ չտա տանկերներով նավթ փոխադրել Բոսֆորի նեղուցով, ապա հարկ կլինի ստորգետնյա նավթամուղ կառուցել Սեւ ծովից Միջերկրական ծով։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives