«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517)
Երքաղխորհրդի սեպտեմբերի 14-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկվելու էր Հայաստանի Սահմանադրության նախագիծը, բայց… Քաղխորհրդի քարտուղար Գ. Բաղդասարյանը նշեց, որ օրվա ընթացքում ներկայացել է 103 պատգամավոր, սակայն հաշվիչ մեքենան այդպիսի թվանշան չի գրանցել։ Որոշ պատգամավորների կարծիքով, ներկաներից շատերը պարզապես կոճակը չեն սեղմել։ Ինչեւէ, քվորում չլինելու պատճառով արտահերթ նստաշրջանը չկայացավ։
«Հայլուր»