«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517)
Երեկ ՀՀ Գերագույն խորհրդի նստավայրի առջեւ էին հավաքվել այս տարվա բուհերի ընդունելության քննություններից դուրս մնացած եւ արդեն մի քանի շաբաթ հանրապետության կառավարության շենքի առջեւ նստացույց հայտարարած դիմորդների ծնողները։ Կառավարությունում առայժմ որոշակի արդյունքի չհասնելով՝ ցուցարար դիմորդների ծնողները ձգտում են հարցը տեղափոխել Գերագույն խորհուրդ՝ ակնկալելով հարցի փոխհամաձայնեցված լուծում։
«Հայլուր»