«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)
ՀՀ նախագահի մամլո ծառայությունից հայտնեցին, որ օգոստոսի 19-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիեւի հետ։
Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության կարեւորությունը, այդ շփումների ամրապնդման անհրաժեշտությունը, պատերազմական գործողությունների սաստկացման, մանավանդ՝ ռազմական օդուժի կիրառման անթույլատրելիությունը։ Նշվել է, որ անհրաժեշտ է ամրացնել Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն եւ հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելուն։