November 27, 2024

Հայաստանը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497)

«Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական գործողությունների սաստկացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը արտահերթ նիստ հրավիրելու պահանջով կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ դատապարտելու համար Ադրբեջանի գործողությունները», այս մասին ասվում է երեկ առավոտյան Կապան քաղաքի օդային ռմբակոծման կապակցությամբ ՀՀ արտգործնախարարության արած հայտարարության մեջ։

Ադրբեջանի կողմից նման ռազմական գործողությունների իրականացումը գնահատելով որպես ռազմատենչ քաղաքականություն, իշխանությունների վերին ոլորտներում չդադարող պայքարի հետեւանք՝ ՀՀ արտգործնախարարությունը իր մտահոգությունն է հայտնում նաեւ այն կապակցությամբ, որ այդ քաղաքականությունը նպատակ ունի ձախողելու Մինսկի խորհրդաժողովի շրջանակներում ընթացող խաղաղարար բանակցությունները եւ Հայաստանին ներքաշելու պատերազմի մեջ։

«Կրկին անգամ հավաստելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին իրենց հավատարմությունը՝ Հայաստանի իշխանությունները հայտնում են, որ նման գործողությունների հետեւանքների համար պատասխանատու է Ադրբեջանի կառավարությանը »,- ասվում է հայտարարության մեջ։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives