«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231)
Վրաստանի Պետխորհրդի փոխնախագահ, «Մխեդրիոնի» զինյալ միավորման հրամանատար Ջաբա Իոսելիանին մեղադրել է Պետխորհրդին այն բանում, որ վերջինս փաստորեն հրաժարվել է այդ զինկազմավորումից։ Այդպես է գնահատել Իոսելիանին Պետխորհրդի որոշումը «Մխեդրիոնին» արեւմտյան Վրաստանից դուրս բերելու վերաբերյալ, որտեղ այն մտցվել էր նույն Պետխորհրդի որոշմամբ՝ կարգուկանոն հաստատելու համար։ Արեւմտյան Վրաստանում գամսախուրդիականների հետ ընդհարումների հետեւանքով «Մխեդրիոնիից» սպանվել է 10 մարտիկ։