«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231)
Բաքվում ազգային դրոշներ են բարձրացվել Ադրբեջանին հանձնված կասպիական ռազմական նավատորմի հինգ նավերի վրա։ Դրոշների բարձրացման հանդիսավոր արարողաթյան ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռ. Հազիեւը հայտարարել է, որ «հուլիսի 26-ը Ադրբեջանի պատմության մեջ նշվելու է որպես ռազմածովային նավատորմի ստեղծման օր։ Վերջապես Կասպից ծովի ջրերում նավարկելու են նաեւ Ադրբեջանի ռազմական նավերը»։ Նա նշել է նաեւ, որ հանրապետությունը մտադիր չէ զուտ ազգային զինվորական կառույցներ ստեղծել։ Ըստ Հազիեւի, Ադրբեջանի զինված ուժերի բազմազգ լինելը առավելություն է, որը նա մտադիր է պահպանել։