«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ.
Վրաստանի ԳԽ նախագահ Էդ. Շեւարդնաձեն այսօր առավոտյան կմեկնի Աշգաբադ։ Թուրքմենստանի մայրաքաղաքում նախատեսվում է քննարկել այս հանրապետությանը Վրաստանի ստացած բնական գազի դիմաց ունեցած մեծ պարտքերի մարման հնարավոր եղանակները։ Այդ պարտքն արդեն հասել է 30 մլրդ ամերիկյան դոլարի։ Գազի մատակարարման դադարեցման դեպքում Վրաստանին սպառնում է Էներգետիկ աղետ։