«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)
ՌԴ զինված ուժերի օպերատիվ խմբի ղեկավար գեներալ-զնդապետ Ա. Ալեքսեեւը Վրաստանի ղեկավարությանը կոչ է հղել, որտեղ խորհուրդ է տալիս մանրակրկիտ վերլուծության ենթարկել իրավիճակի սրման այն հետեւանքները, որոնք տեղ են գտել Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանու՝ Սուխումից 901-րդ պարաշյուտա-դեսանտային գումարտակի վտարման վերջնագրային հայտարությունից հետո։ Վրացի զինվորների վիրավորական վերաբերմունքը Աբխազիայի մայրաքաղաքի բնակիչների եւ առաջին հերթին ռուսախոս բնակչության նկատմամբ, նշվում է փաստաթղթում, վճռական պատասխան գործողություններ է պահանջում։
Վրացական կողմի նախաձեռնած հանդիպումը Ալեքսեեւի եւ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ հնարավոր է մայն Գուդաուտայում։ Գեներալը առաջարկել է նաեւ անհապաղ ազատ արձակել լրտեսության մեջ մեղադրվող ավագ լեյտենանտ Ա. Սիտնիկովին, քանի որ նրա ձերբակալման համար չկան եւ չեն կարող հիմքեր լինել։ Եթե մեկընդմիշտ չդադարեն ռուսաստանյան օբյեկտների հրետակոծությունները, նշվում է փաստաթղթում, կործանարար պատասխան հարվածներ կհասցվեն։