November 27, 2024

Իրարանցում եւ անհաշտություն Բաքվում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)

«Ադրբեջանցի ղեկավարների աչքերում դատապարտվածության զգացում տեսա։ Արտակարգ դրություն եւ մամուլում ռազմական գրաքննություն մտցնելով՝ ներկայիս ռեժիմը փորձում է չզիջել իշխանությունը»,– «Սնարք»–ի թղթակցին հայտարարել է ԱՄՆ-ի կոնգրեսական Ջեյմս Վիլբրեյը, որը ԱՄՆ-ի կոնգրեսի պատվիրակության կազմում վերջերս է եղել Բաքվում։ Նա նշել է, որ Բաքվում հակված են հրադադարի հաստատման եւ խաղաղ բանակցությունների, չնայած կան արմատականներ, ովքեր պահանջում են շարունակել պատերազմը եւ պատրաստ են Ադրբեջանը երկրորդ Իրաքի վերածել, որը նավթից ստացած ողջ շահույթը հատկացնում է զենք գնելուն։

Երեւանում գտնվող ամերիկացի կոնգրեսականները երեկ ծաղիկներ են դրել Թուրքիայում 1915-ին իրականացված հայերի ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, որից հետո Էջմիածնում հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ։ Կոնգրեսականներին ընդունել է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Այսօր ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությունը Թուրքիա կմեկնի։ Նախատեսվում է շարունակել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման՝ Բաքվում եւ Երեւանում սկսված խորհրդակցությունները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives