November 27, 2024

Խփվել է թշնամու ևս մեկ կործանիչ ինքնաթիռ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 հունվարի, 1993թ., թիվ 10 (352)

Հունվարի 19-ին իրավիճակը շարունակում էր ծայրաստիճան լարված մնալ Գորիսի և շրջանի սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի հարավային ինքնապաշտպանական դիրքերի ուղղություններով։ Կոռնիձորի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնել են, որ հունվարի 19-ին, ժամը 15.00-ից սկսվել եւ շուրջ 3 ժամ շարունակվել է Կոռնիձորի եւ գյուղի ինքպաշտպանական դիրքերի ուժգին հրթիռակոծումը։ Կուբաթլիի տարածքից «Գրադ» կայանքներից Կոռնձորի վրա արձակվել են հարյուրավոր հրթիռներ։ Գյուղում կան ավերածություններ։ Տուժածներ չկան։

Կոռնիձորի ինքնապաշտպանական ուժերի շտաբից «Ա.Մ.»–ին տեղեկացրել են նաև, որ հակառակորդի ուժերի մեծ կուտակումներ են նկատվում գյուղի մերձակա սահմանագծի եւ ադրբեջանական Մազմազակ ռազմական հենակետի երկայնքով։ Շուռնուխի, Տեղի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնել են, որ օրվա ընթացքում այստեղ հարաբերական հանգիստ էր։ Խոզնավարի, Խնածախի եւ Խնձորեսկի վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել ճշտել կապի բացակայության պատճառով։

ՀՀ հարավ-արեւելյան զորամիավորումների շտաբից հայտնել են, որ հունվարի 19-ին օրվա տարբեր ժամերին թշնամու մի քանի ինքնաթիռ մանևրել է Լաչինի միջանցքի երկնակամարում։ ՀՀ հարավ-արեւելյան զորամիավորումների հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խփել արդբեջանական մեկ կործանիչ ինքնաթիռ։  Տարվում են խփված ինքնաթիռի որոնման աշխատանքներ։ Լաչինի միջանցքի հարավում՝ Սաֆյան –Գյուլեբիրտ հատվածի երկայնքով նկատվում են թշնամու մեծաքանակ ուժերի կուտակումներ։ Լաչինի միջանցքի պաշտպանական դիրքերի ուղղություններով լուրջ միջադեպեր չեն արձանագրվել։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives