November 28, 2024

Թեժ մարտեր Կիչան-Սրխավենդ ուղղությամբ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 հունվարի, 1993թ., թիվ 10 (352)

Թշնամին մարտադաշտում թողել է 100 սպանված

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաճակատներում շարունակում է մնալ լարված։ Հունվարի 19-ին ամբողջ օրվա ընթացքում Աղդամի շրջանի ռազմական հենակետերից ուժգին հրթիռակոծման են ենթարկվել Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղի ինքնապաշտպանական դիրքերը։ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը հաջողությամբ հետ են մղում հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը։ Թեժ մարտերն այդ գոտում երեկոյան ժամը 19-ի դրությամբ շարունակվում էին։

Մարտակերտի ռազմաճակատից ստացված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական բանակի ստորաբաժանումների բոլոր գրոհները Մարտակերտի ռազմաճակատի Կիչան-Սրխավենդ ուղղությամբ, հետ են մղված։ Թշնամին մարտադաշտում թողնելով մոտ 100 սպանված, նահանջել է իր նախնական դիրքերը։

Մարտունու եւ Հադրութի շրջաններում համեմատական հանգստություն է։ Ադրբեջանական ռազմական հենակետերից հրթիռակոծվել են ինքնապաշտպանության ուժերի սահմանապահ դիրքերը:

Ադրբեջանի ազգային բանակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ գոտում

լայնածավալ պատերազմական գործողություններին զուգահեռ վերսկսել է խաղաղ բնակավայրերի հրետակոծումը։ Հունվարի 19-ի առավոտյան ժամը 8-ին Աղդամի շրջանի տարածքից մոտ մեկ ժամ շարունակ հեռահար հրետանուց հրետակոծվում էր մայրաքաղաք Ստեփանակերտը։ Քաղաքի վրա արձակվել է մոտ 10 արկ։ Նախնական տեղեկությունների համաձայն, 1 բնակիչ վիրավորվել է, կան թեթեւ ավերածություններ։

ԼՂՀ ինքնապշտպանության ուժերի մամլո ծառայությունը վստահեցնում է, որ կիրառվում են թշնամու կրակակետերը լռեցնելու անհրաժեշտ միջոցառումներ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives