Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350)
Ստացված տեղեկությունների համաձայն, Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերը հունվարի 14-ին երեկոյան ամբողջությամբ ազատագրել են թշնամու հսկողության տակ անցած դիրքերը Գևորգավանի և Ուրյան լեռան շրջակայքում: Ադրբեջանական ազգային բանակի ստորաբաժանումները, մարտերում պարտություններ կրելով, նորից անցել են խաղաղ բնակավայրերի հեռահար հրետակոծման: Հունվարի 15-ի լուսաբացին Ֆիզուլու շրջանի ռազմական հենակետերից՝ «Գրադ» կայանքներից ուժգին հրետակոծվել են Մարտունի քաղաքը և նրա շրջակայքը: Քաղաքում վիրավորվել է 2 բնակիչ, կան ավերածություններ: