November 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ռազմական հեղաշրջման մասին լուրերը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ռազմական հեղաշրջման մասին լուրերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349)

Վրաստանի պաշտպանության նախարարության  մամլո ծառայությունը հերքել է որոշակի շրջանների մասնավորապես հանրապետության ազգային ժողովրդավարական կուսակցության վերջերս տարածած լուրերն այն մասին, թե իբր հանրապետությունում ռազմական հեղաշրջում է նախապատրաստվում:

Ինչպես հաղորդում է «Սնարքի» թղթակիցը, Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Թբիլիսիի այս կամ այն մասում վրացական բանակի զորախմբերի հայտնվելը կապված է ռազմական գործողությունների գոտում զինմասերի պլանավորված փոփոխության, ինչպես նաև մարտիկների ու նրանց հրամանատարների բուժման և հանգստի հետ: Վրաստանի զինված ուժերը երբեք նման կերպ մտածելու տեղիք չեն տվել, ընդգծվում է փաստաթղթում: Նախապատրաստվող հեղաշրջման մասին լուրերը նպատակ ունեն Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանը հակադրվել երկրի զիված ուժերին, սրել բանակի ու ժողովրդի փոխհարաբերությունները, նշվում է հայտարարությունում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives