«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392)
Երեկ լույս է տեսել ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի «Մարտական թերթիկ» լրագրի առաջին համարը։ Ինչպես «Սնարքի» թղթակցին տեղեկացրել է լրատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավար Մարսել Պետրոսյանը, այն հիմնականում նախատեսված է ճակատային գծում կռվող մարտիկների համար, որոնք բացարձակապես զրկված են լրատվության միջոցներից։ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով, «Մարտական թերթիկը» պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի պաշտպանունակության ամրապնդման, մարտական կարգապահության, հայրենիքի պաշտպանների մարտական ոգու բարձրացման «կոլեկտիվ ագիտատորը եւ պրոպագանդիստը»։ Նսփատեսվում է լրագիրը լույս ընծայել շաբաթը մեկ անգամ։