«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392)
Մարտի 20-ին Լաչինի մարդասիրական միջանցքի հյուսիսում գտնվող Ղոջազ բնակավայրի շրջակայքի ադրբեջանական ռազմական հենակետերից հրթիռահրետակոծվել է մարդասիրական միջանցքի գոտին։ Հարվածի տակ են հայտնվել նաեւ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի առանձին հատվածներ։
Ըստ Գորիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերի եւ ՀՀ հարավ-արեւելյան զորամիավորումների հրամանատարության շտաբներից ստացված տեղեկությունների, մարտի 20-ի ուշ երեկոյան եւ 21-ի առավոտյան նշված տարածքներում հարաբերական հանգիստ էր: