«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347)
«Գերիների փոխանակման հարցի շուրջ պայմանավորվելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների՝ հունվարի 12-ին Ղազախի շրջանում նախատեսված հանդիպումը չի կայանա ադրբեջանական կողմի մեղքով»,– հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Արմեն Դուլյանը։ Պատճառաբանելով տարածաշրջանում տիրող լարվածությունը, ի թիվս այլ պայմանների, ադրբեջանական կողմը այս անգամ առաջարկել է հանդիպել Թբիլիսիում։