«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)
Մի քանի օր առաջ Տավուշում էր գտնվում կառավարական մի հանձնախումբ, որում ընդգրկված էին հանրապետության տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ։ Պաշտոնատար անձինք ծանոթացան շրջանում տիրող ընկերային–տնտեսական ու քաղաքական իրավիճակին եւ առկա թերություններին։ Լուրջ բացթողումները եւ հիմնահարցերից շատերի պատճառը նրանք համարեցին ոչ թե շրջափակումը, այլ ավելի շուտ՝ տեղային բնույթ կրող անկազմակերպվածությունը, անվճռականությունը եւ անպատասխանատվությունը։ Հանձնախմբի անդամները հատկապես ընդգծեցին շրջանի պաշտպանության, բնակչության կենսապահովման, ճանապարհի անխափան շահագործման, արտաքին աշխարհի հետ կայուն կապի ստեղծման, պատերազմող շրջանը դեղորայքով ապահովելու եւ այլ կարեւորագույն հարցեր։ Նրանք խոստացան իրադրության շտկման լուրջ քայլեր ձեռնարկել։