«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)
Փետրվարի 1-ին կավարտվի ՌԴ սահմանապահ զորքերի Լենքորանի ջոկատի դուրսբերումը Ադրբեջանից։ ՌԴ սահմանապահ զորքերի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, արդեն Ադրբեջանին է վաճառվել այդ ջոկատի տեղամասում գտնվող 19 ուղեկալ։ Ջոկատի դուրսբերման գործընթացը կսկսվի հունվարի երրորդ տասնօրյակում։
1993 թվականի սկզբից արդեն Ադրբեջանից դուրս են բերվել ՌԴ սահմանապահ զորքերի Նախիջեւանի եւ Հորադիզի սահմանապահ ջոկատները, ինչպես նաեւ Կասպից ծովի ժամապահ նավերի առանձին բրիգադան։
Լենքորանի ջոկատի դուրսբերումից հետո Ադրբեջանում կմնա Պրիշիբի սահմանապահ ջոկատը, որի դուրսբերման աշխատանքները պլանավորված է սկսել 1993 թվականի օգոստոսի մեկից։