«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)
Հայաստանի եւ Ուկրաինայի վարչապետների միջեւ շաբաթ օրը կայացած համաձայնությամբ Հայաստանը Թուրքմենստանից պետք է ստանար Ուկրաինայի համար նախատեսված գազի մի մասը։ Սակայն համաձայնագրով նախատեսված օրական 7,0 մլն խոր մ–ի փոխարեն հունվարի 11-ին Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքներով անցնելուց հետո Հայաստան մուտք գործող գազատարում ճնշումը հավասար էր ընդամենը 4,1 մլն խոր մ։ Ինչպես Ա.Մ.–ին տեղեկացրեց ՀՀ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Վ. Մանոյանը, Հայաստանը գազի դիմաց վճարելու է անմիջականորեն Թուրքմենստանին եւ, ինչպես նախկինում, մտադիր է վճարել միայն փաստացի ստացածի դիմաց։