«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)
Երեկ ՀՀ հեռուստատեսության «Մայրաքաղաք» ծրագիրը հաղորդեց, որ նախորդ օրվա համեմատությամբ հանրապետություն մուտք գործող գազի ծավալը 4,2 մլն խորանարդ մետրից հասել է 4,99 մլն խորանարդ մետրի։ Ընթացքում, իհարկե, ինչպես միշտ, կառավարության «հսկայական» ճիգերն են։ Ժողովրդին մնում է խորանարդ մետրերի այդ տարբերությունն այրել ու նրա ջերմությամբ տաքանալ, մինչեւ առավել հսկայական ճիգերի շնորհիվ կապույտ հրաշքը բխի բնակարանների գազօջախներից: