«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343)
Հայրենիքի համար զոհվածների թիվն ավելացավ եւս մեկով: Զոհվեց Տավուշի շրջանում տեղի ունեցած բոլոր կռիվներին մասնակցած Սամվելը։ Զոհվեց՝ չբոլորած 33 տարին։ Հունվարի 9-ին նրա 33 ամյակն էր բոլորելու…
Ավարտել է Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Զինվորական ծառայությունից հետո մի քանի տարի բանվոր է աշխատել Բյուրեղավանում: Բայց հայրենի Տավուշը կանչում էր։ 1986թ. վերադարձավ տուն։ Սկզբում փականազործ էր Տավուշի շրջկոոպի ավտոտնտեսությունում, հետո՝ Բերդի ռելեի զործարանում։
Եկավ 1988 թիվը: Ինչպես բոլորս, նա եւս մտավ Ղարարաղյան շարժման մեջ: Սակայն հենց սկզբից գիտակցեց, որ Ղարաբաղի անկախությունը պետք է պաշտպանել ոչ թե խոսքով, այլ զենքով:
1989թ. Տավուշի շրջանի սահմաններում լսվեցին թշնամու առաջին կրակոցները։ Մի խումբ քաջեր՝ Անդրանիկ Ջուլհակյանի գլխավորությամբ, ստեղծեցին մարտունակ ջոկատ, որը հաջաղությամբ պոհում էր ողջ սահմանը: Սամվելը մասնակցեց այն բոլոր մարտերին, որ տեղի ունեցան Պառավաքարում, Ներքին Կարմիրաղբյուրում, Մովսեսում, Չինարիում, Այգեձորում: Կռվում էր համոզված, որ արդարությունը վերջապես կհաղթի: Նրա կուսակցությունը հայ ժողովուրդն էր: Առաջնորդվում էր հանրահայտ երգի տողերով՝ «…Համոզված եմ, որ միայն զենքով կա հայոց փրկություն»:
Շատ էր ուրախացել , որ Հայաստանում վերջապես ստեղծվում է ազգային բանակ, եւ Տավուշում երևացել են առաջին նորակոչիկները:
Սամվելի կյանքի թելը կտրվեց դեկտեմբերի 30-ին, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մոտ մղված մարտի ժամանակ: Սամվելը զոհվեց, բայց նա կենդանի է, քանի որ իմացյալ մահն անմահություն է…