«Հայաստանի Հանրապետություն», 9 հունվարի, 1992թ., թիվ 4 (349)
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի կենտրոնից Արմենպրեսը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները փոխանակել են դիվանագիտական նոտաներ` երկու երկրների միջև դեսպանատների մակարդակով լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: