Ազգ, 15 հունիսի, 1991թ., թիվ 35
Երեկ, հունիսի 14-ին, ժամը 10։37-ին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Երևանի պետավտոտեսչության հսկիչ ՄԻ-8 ուղղաթիռը, իր հերթական թռիչքը կատարելիս, առայժմ անհայտ պատճառներով, վթարի է ենթարկվել և ընկել Երևանի կենդանաբանական այգու մեջ։ Զոհվել է ուղղաթիռի ողջ անձնակազմը՝ բաղկացած 4 հոգուց։ Կենդանաբանական այգուն պատճառվել է միայն նյութական վնաս։ ՄԻ-8 ուղղաթիռի կործանումից հետո, դեպքի վայրում երևացել են ռազմական երկու ուղղաթիռներ, որոնք օդում պտտվել են և հեռացել։