«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)
Հյուսիսային Օսիայի խորհրդարանի հաղորդագրության համաձայն, չորեքշաբթի երեկոյան Ռոկի լեռնանցքի շրջանում վթարի է ենթարկվել ռազմափոխադրական մի ուղղաթիռ, որը մարդասիրական օգնություն և դեղամիջոցներ էր տեղափոխում Վլադիկավկազից Ցխինվալ: Անձնակազմը և ուղևորները, այդ թվում` երեք բժիշկ, զոհվել են: Վթարի հանգամանքները պարզվում են:
Վլադիկավկազից հաղորդվել է, որ հինգշաբթի առավոտյան այնտեղ կայացել է Հյուսիսային Օսիայի ղեկավարության հանդիպումը ռուսական կառավարության` նախօրյակին Մոսկվայից ժամանած պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ռուսաստանի արտակարգ իրավիճակների պետկոմի նախագահ Սերգեյ Շոյգուն: Նա հայտնել է, որ պատվիրակությունը Ցխինվալ է ժամանել Հարավային Օսիայի իրավիճակին ծանոթանալու համար: