November 27, 2024

Համալեզգինական հանրահավաքի բանաձևը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)

Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին ժամանակներս Ադրբեջանում լեզգինները ազգային զարթոնք են ապրում և դեռ 1991 թվականի սեպտեմբերի 28-ին հանրապետության հյուսիս-արևելքում, լեզգինների պատմական տարածքում, հռչակել են Լեզգիստանի հանրապետության ծնունդը: Որպեսզի ընթերցողն ավելի հստակ ու որոշակի պատկերացում կազմի լեզգինների պահանջների ու նպատակների մասին` ստորև հրապարակում ենք հունիսի 13-ին կայացած նրանց հանրահավաքի ընդունած բանաձևը:

Մագարամքենդ, 1992 թ. հունիսի 13

1. Խնդրել Ռուսաստանի Դաշնության եւ Աղրբեջանի Հանրապետության կառավարություններին՝ ճանաչել 3-րդ համազգային համագումարի՝ 1991 թվականի սեպտեմբերի 28-ին լեզգինների պատմական հողերի վրա հռչակված Լեզգիստանի Հանրապետությունը՝ Ռուսաստանի Դաշնության կազմում։

2. Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության՝ Լեզգիստանի Հանրապետության տարածքով անցնող սահմանը համարել անիրավական եւ անօրինաչափ։

3. Պահանջել Աղրբեջանի կառավարությունից՝ դադարեցնել լեզգին քաղաքացիների զորակոչը բանակ եւ նրանց մասնակցությունը Ղարաբաղի պատերազմին:

4. Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև` Լեզգիստանի Հանրապետությանը վերաբերող ցանկացած բանակցություն կամ համաձայնություն, որոնց չեն մասնակցի Լեզգիստանի կողմից արտոնված ներկայացուցիչներ, համարել անօրինական:

5. Պահանջել Ռուսաստանի կառավարությունից՝ պահպանել Կուսարի քաղաքում տեղակայված զորամասը եւ նրա համալրումն իրականացնել լեզգին քաղաքացիների զորակոչով։ Լեզգիստանի Հանրապետության տարածքում լրացուցիչ զինվորական մասեր չտեղակայել։

6. Պահանջել Աղրբեջանի կառավարությունից՝ դադարեցնել Լեզգիստանի Հանրապետության ժողովրդագրական իրադրության բռնի փոփոխությունը, որն իրականացվում է Լեզգիստանում ադրբեջանցիների, քրդերի, մեսխեթցի-թուրքերի բնակեցման ճանապարհով:

Միտինգի նախագահ, լեզգինների Ազգային խորհրդի նախագահ Ն. Ս. Ռամազանով

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives