«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)
• Անցած գիշեր Ադրբեջանի Զանգելանի շրջանից հրասայլերից, հրետանուց, «Գրադ» կայանքներից ռմբակոծվել են Կապան քաղաքը եւ շրջանի սահմանամերձ գյուղերը։ Ռմբակոծությունը տեւել Է մինչեւ առավոտյան ժամը 4-ը։ Զոհվել Է մեկ, վիրավորվել՝ 4 բնակիչ։
• Վերջին երկու օրերին սահմանում համեմատաբար հանգիստ Էր։ Սակայն ադրբեջանցիները նորից հսկողության տակ են վերցրել Նոյեմբերյան-Իջեւան մայրուղին։ Շարունակ հրետակոծվող Ոսկեպարից եւ Բաղանիսից դուրս են բերվել կանայք ու երեխաները։ Գյուղերի տղամարդիկ օգնում են ինքնապաշտպանության ջոկատներին։
• Իջեւանի շրջանի սահմանամերձ գյուղերը ենթարկվում են հեռահար հրետակոծության։ Կան մասնակի ավերածություններ։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Ըստ ՆԳ բաժնից ստացված տեղեկությունների, գնդակոծվում Է Ոսկեվան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը։