November 27, 2024

Կարևոր բարձունքները՝ հայերի հսկողության տակ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)

Հունիսի 17-ի առավոտից մինչեւ ուշ գիշեր Գորիսի շրջանի սահմանամերձ տարածքներում իրավիճակը մնում էր լարված։ Խնձորեսկի, Ներքին Խնձորեսկի եւ Շուռնուխի ուղղություններով պահպանվում էր ուժերի հարաբերական հավասարակշռություն։ Կուբաթլիից արձակվել են հատուկենտ ավտոմատային կրակահերթեր։

Հունիսի 18-ի առավոտից իրավիճակը կտրուկ սրվել էր Կոռնիձորում։ Վերսկսվել էին մարտերը Կոռնիձորից 4-5 կմ հեռավորության վրա գտնվող «Ստրոյկա» անվանվող տեղանքի եւ Մալխալա գյուղի ուղղություններով։ Նախորդ օրվա մինչեւ ժամը 18:00-ը կորցրած ռազմավարական նշանակության բարձունքները մինչեւ երեկո տեւած թեժ մարտերից հետո հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից ետ են նվաճվել։ Նրանք հաստատվել են Մալխալայի հանդիպակաց բարձունքներում։

Նախկինում ադրբեջանցիների համար որպես խարիսխ ծառայող մի շարք կարեւոր նշանակության տեղանքների վրա հայերի կողմից սահմանվել է ուժեղ վերահսկողություն։ Թշնամուն ուժեղ հակահարված տալու շնորհիվ հայկական կողմի որոշ դիրքային եւ զինական կորուստներից հետո հնարավոր է դարձել հակառակորդից առգրավել զգալի քանակությամբ զինտեխնիկա եւ հաստատվել բարձունքների վրա։ Ադրբեջանցիները մեծ կորուստներից հետո հետ են շպրտվել։ Նվաճված դիրքերը հսկվում են հայերի կողմից։ Հայկական կողմից մեկ մարտիկ ծանր վիրավորվել է, մեկ ուրիշը՝ անհայտ կորել։ Մի քանի տուն՝ մասնակիորեն, իսկ 2-ը հիմնովին ավերվել են։ Խաղաղ բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives