«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)
Հունիսի 18-ին ԼՂՀ-ում մտցվել է արտակարգ դրություն: ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության` հունիսի 18-ին այս մասին ընդունված որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի ազգային բանակի լայնածավալ ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծվել է լարված ու անկայուն իրավիճակ: Արտակարգ դրությունը մտցվում է մեկ ամիս ժամկետով, հայտարարվում է նաև համընդհանուր զորահավաք: Որոշման երկրորդ կետով ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքում պարտիզանական պատերազմ է հայտարարում: