«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)
Վրաստանի Պետխորհրդի նախագահ Շեւարդնաձեն Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական կապեր հաստատելու կոչ է արել։ «Ռոյթր» գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ Վրաստանում մոտավորապես կես միլիոն ռուս է ապրում եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը նրանց շահերից չի բխում։ Նրա կարծիքով, Հարավային Օսիայի Հակամարտությունը երկու կողմերի ծայրահեղականների սադրանքն է, որը կարող է լուծում գտնել միայն խաղաղ բանակցությունների միջոցով։