November 27, 2024

Գործելակերպը անընդունելի են համարում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)

Հունիսի 17-ին Հայաստանի քաղաքագետների ընկերակցությունում մասնաճյուղերի ներկայացուցիչների ներկայությամբ տեղի ունեցավ խորհրդաժողով, որին հրավիրված էին նաեւ ուսանողական «Ամբեոն» քաղաքական բանավեճի ակումբը եւ այլ հասարակական կազմակերպություններ։

Խստորեն դատապարտելով վերջին օրերին Արցախում կատարվող իրադարձությունների ողբերգական ընթացքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կրավորական վերաբերմունքը՝ բազմաթիվ ելույթ ունեցողները մատնանշեցին իրադարձությունների նմանօրինակ ընթացքը պայմանավորող մի շարք հանգամանքներ։ Որպես այդպիսիք, Հայաստանի քաղաքագետների ընկերակցության անդամների կողմից նշվեցին, որ Հայաստանի եւ Արցախի ներկա քաղաքական ու ռազմական թուլություններ եւ մեկուսացումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի ներկա իշխանությունները ոչ միայն չկարողացան երկու տարվա ընթացքում մշակել ազգային տնտեսության զարգացման սեփական ծրագիր (չպատճենահանելու համար ռուսաստանյանը), այլև արտաքին քաղաքականության բնագավառում ևս ընդունակ չգտնվեցին սթափ, կշռադատված քաղաքականություն վարելու: Ընդգծվեց, որ ավելին, Հայաստանի իշխանությունները չունեն արտաքին քաղաքականության մշակված սեփական դոկտրինա և հայ ժողովրդի բախտը մատնել են պատեհապաշտության քաղաքականության քմահաճույքին, որից էլ հաջողությամբ օգտվում են հայության թշնամիները:

Որոշվեց Հայաստանի քաղաքագետների ընկերակցության անունից դիմել ընկերության բոլոր անդամներին, բոլոր ոչ կառավարական հասարակական կազմակերպություններին` ի նշան բողոքի միանալ ՀՅ Դաշնակցության Հայաստանի Կենտրոնական կոմիտեի կողմից կազմակերպված ռադիոհեռուստապետվարչության շենքի պիկետին: Խորհրդաժողովում ընդունվեց որոշում, որի տեքստը կհրապարակվի մամուլում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives