November 27, 2024

Հանձնաժողովը՝ քննարկումները շարունակելու կողմնակից

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)

Արցախի կացության շուրջ խորհրդարանում հունիսի 15-ին կայացած քաղաքական նախնական քննարկումները պետք է շարունակվեն առաջիկա հինգշաբթի կամ ուրբաթ։ Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այս տեսակետին հանգեց երեկ գումարած իր նիստում։

Հանձնաժողովը եկավ նաեւ այն եզրակացության, որ քննարկումներից առաջ անհրաժեշտ է լսել հանրապետության նախագահի եւ ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի    պաշտոնակատարի ծրագրային ելույթները՝ կարեւորագույն եւ վիճելի հարցերի շուրջ։ Հանձնաժողովը պնդեց, որ խորհրդարանի հանձնաժողովների եւ կուսակցական խմբակցությունների տեսակետներին պետք է անդրադառնալ միայն  վերոհիշյալ հիմնական ելույթներից հետո։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives