«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)
Ինչպես մեզ հայտնեցին ՀՀ արտաքին գործոց նախարարությունից, հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետությունը դարձել Է Միավորված Ազգերի կրթական, գիտական եւ մշակութային Կազմակերպության (ՅՈԻՆԵՍԿՕ) անդամ։ Այդ օրը Մեծ Բրիտանիայում ՀՀ գործերի հավատարմատար Արմեն Սարգսյանը Հայաստանի կողմից ստորագրել Է ՅՈՒՆԵՍԿՕ–ին անդամակցելու մասին պաշտոնական փաստաթղթերը։