November 27, 2024

Մեղրիի կամրջի գործարկումը հետաձգվում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198)

«Արաքս գետի վրա կառուցված եւ Հայաստանն ու Իրանը իրար կապող միակ կամուրջը լրիվ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ չի գործում պարզապես երկուստեք մաքսային ծառայության կետերի բացակայության պատճառով»,- մեր թղթակցին հայտնեց ՀՀ արտաքին գործոց նախարարության Իրանի հարցերի պատասխանատու Գ. Առաքելյանը։ Նա հայտնեց նաեւ, որ համաձայն երկկողմանի պայմանավորվածության, մաքսատան բացման հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը կլուծվեն, եւ կամուրջը երթեւեկելի կդառնա մեկամսյա ժամկետում։

Անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպանատան երկու աշխատողների՝ հունիսի 9-ին Իրան վերադառնալու շարժառիթների մասին հարցին, պրն Առաքելյանը նշեց, որ դա նախապես ծրագրված աշխատանքային այցելություն է։ Պարզապես տեխնիկական բնույթի մի շարք հարցերի պատճառով նրանք մեկնել Են նախատեսվածից երկու օր շուտ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives