«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193)
Թուրքիայի արտաքին գործոց նախարարությունը հունիսի 3-ին հաղորդել է, որ կառավարությունը Նախիջևանին է հանձնել մարտին խոստացած 100 մլն դոլար վարկի առաջին 10 միլիոնը: Այս առնչությամբ համաձայնագիր է ստորագրվել Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինի և Նախիջևանի մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևի միջև: Լեռնային Ղարաբաղի տագնապում Թուրքիայի իշխանությունները ի օգուտ ադրբեջանցիների և Հայաստանի դեմ պայքարելու ձևերից մեկը համարում են Նախիջևանի ինքնավարությանը նեցուկ կանգնելը: