«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)
Մեր ստացած լուրերի համաձայն, երեկ Մեղրի է ուղևորվել հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Փափազյանը: Չստուգված տեղեկություններով, խորհրդականն այնուհետև կանցնի Իրան և Թավրիզով կմեկնի Թուրքիա: Անհայտ է մնում խորհրդականի Թեհրան ուղևորության նպատակը, սակայն ենթադրվում է, որ նա կհանդիպի Իրանի նախագահ Ռաֆսանջանիին: