«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)
Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Ի. Համբարովի մայիսի 29-ի հրամանագրով Ադրբեջանական Հանրապետության արտգործ նախարար է նշանակվել ԱԺճ-ի հիմնադիրներից մեկը՝ Թ. Հասիմովը։
Թ. Հասիմովը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, աշխատել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտում, մինչեւ վերջին ժամանակներս ԱԺճ-ի փոխնախագահն էր և հանրապետության Գերագույն խորհրդի պետական շինարարության մշտական հանձնաժողովի նախագահը։ Ըստ «Ինտերֆաքսի», Ի. Համբարովի մեկ ուրիշ հրամանագրով, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Հ. Սադիխովն ազատվել է հանրապետության արտաքին նախարարի պաշտոնից։