November 28, 2024

Ադրբեջանում գոհ են ՆԱՏՕ-ի հայտարարությունից

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Երկիր», 28 մայիսի, 1992թ., 100 (189)

«Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար, ԳԽ նախագահ Իսա Համբարովը ուղերձ է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մանֆրեդ Վերներին, որում խոր գոհունակություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի առթիվ ՆԱՏՕ-ի հայտարարության կապակցությամբ»,- հայտնում է Բաքվի ռադիոն։

Ուղերձում նշված է, որ Լեռնային Ղարարաղի շուրջ տեղի ունեցող արյունալի հակամարտությունը սանձազերծվել է հայ ազգայնամոլների կողմից եւ Աղրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է հետապնդում։ Այնտեղ ասվում է, որ Ադրբեջանը ոչ մի տարածքային պահանջ չունի այլ պետություններից եւ նման վերաբերմունք է պահանջում նաեւ իր նկատմամբ։ Այնուհետեւ նշվում է, որ Ադրբեջանը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ շատ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ։ Ափսոսանք է հայտնվում, որ հայ ծայրահեղականները միշտ էլ խոչընդոտներ են ստեղծում այդ ջանքերի դեմ։ Ուղերձի վերջում ասվում է, որ Ադրբեջանը մեծ հույսեր է կապում ՄԱԿ-ի, ԵԱՀԽ-ի, ՆԱՏՕ-ի հետ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives