«Երկիր», 28 մայիսի, 1992թ., 100 (189)
Բաքվի ռադիոն հաղորդել է. «Թշնամու ագրեսիան կասեցնելու համար վերջին օրերին զորահավաք է սկսվել նաեւ Սումգայիթ քաղաքում։ Առաջին հերթին զորակոչվում են ժամանակին բանակում որպես տանկիստ, հրետանավոր, հրաձիգ, վարորդ ծառայած անձինք»։ Հաղորդավարը նշել է նաեւ, որ քաղաքի զինվորական կոմիսարիատում ստեղծված հատուկ հանձնաժողովը կատարել է նաեւ շատ դեռահասների ցանկությունը՝ զինվորագրվել ազգային բանակի շարքերում։ Իսկ քաղաքի զինվորական կոմիսարը նշել է, որ սումգայիթցի բոլոր տղաներն էլ պատրաստ են, սակայն, պատերազմը իր կանոններն ունի, եւ առանց նախարարության հրամանի նրանց չեն կարող ուղարկել Ղարաբաղ։ Երևի թե Ադրբեջանի միակ հույսը այդ դեռահասների մեջ վառ մնացած «սումզայիթյան ոգին է»։