«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315)
Հարգելի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան։
Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Հայերը դժվարին պատմություն են ունեցել, սակայն 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն և վերջերս կայացած նախագահական ազատ ընտրությունները կարող են շատ կարևոր բարեփոխությունների էական խթան հանդիսանալ, որոնք հայ ժողովրդին հնարավորություն կտան ճաշակելու ազատությունը։
Դուք արդեն մեծ խիզախություն և կամք եք ցուցաբերել, ստանձնելով նախկին Խոհրդային Միության փլատակներից հառնող ազգի առաջնորդի դժվարին խնդիրը։ Մեր մտքերը և աղոթքները ձեզ հետ են, քանի որ Դուք եք վերածնված ազգի ղեկավարը, նրա հույսերի նեցուկը։
Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, համբերություն և հաջողություն։
Անկեղծորեն՝ Ջորջ ԴՈՔՄԵՋՅԱՆ