November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներին, ժողովրդավարական շարժումներին, կառավարություններին

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներին, ժողովրդավարական շարժումներին, կառավարություններին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315)

Խոր վշտի զգացում են հարուցում այս օրերին տեղի ունեցող ողբերգական դեպքերը։ Բարի կամքի առաքելություն իրականացնող մարդկանց կորուստը ցնցեց ամբողջ համաշխարհային հանրությանը։ Ես անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին։ Պատահարը ցավալի է նաև նրանով, որ դա կարող է վերջնականապես ձախողել Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունների գործընթացը, որը այնպիսի դժվարությամբ սկսվեց նախագահներ Բ. Ելցինի, Ն. Նազարբաևի, Ա. Մութալիբովի, Լ. Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։

Ռեգիոնալ և ազգամիջյան կոնֆլիկտների կարգավորմանը իմ մասնակցության բազմամյա փորձը ցույց է տալիս, որ դժվար ժամին հատկապես կարևոր է պահպանել իմաստնությունը, զսպվածությանը, միմյանց լսելու ունակությունը, մահացու վտանգավոր է հույզերին հանձնվելը։ Չի կարելի թույլ տալ, որ կոնֆլիկտը վերաճի հանրապետությունների պատերազմի։ Տեղային կոնֆլիկտը արդեն վերաճել է ռեգիոնալի, մեկ քայլ է մնացել մինչև համաշխարհայինը։

Ես ձեր երկու ինքնիշխան պետությունների կառավարություններին, ժողովրդական ուժերին, որոնց ժողովարդների հետ ինձ կապում են առանձնահատուկ, եղբայրական զգացումներ, խնդրում եմ դրսևորել զսպվածություն, չձեռնարկեք այնպիսի քայլեր, որոնք կարող են հանգեցնել անուղղելի հետևանքների։

Այս դժվար ժամին ես և ժողովրդավարական բարեփոխումների շարժման իմ գործընկերները պատրաստ ենք ձեզ հետ միասին ելք փնտրել ճգնաժամից։

Է. Շևարդնաձե

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives