«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)
Հուլիսի 30-ին Ստեփանակերտ է ժամանել Անզլիայի լորդերի պալատի փոխխոսնակ, պարոնուհի Քերոլայն Քոքսը։ Նրան ուղեկցում են «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Գերմանիայի ու Անգլիայի պառլամենտների անդամներ եւ լրագրողներ: Անգլիական լեդին այս անգամ էլ օգնության կարգով 45 տոննա սննդամթերք, դեղորայք եւ մանկական սնունդ է բերել արցախահայերին։