«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252)
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ 1992 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ մարտական գործողությունների գոտում իրենց մշտական բնակության վայրերից հեռացել են հանրապետության 238 հազար քաղաքացիներ: Նրանց մեծ մասը՝ ավելի քան 56 հազարը, հանգրվանել է Բաքվում: 8 հազարից ավելի փախստականները տեղավորվել են Մինգեչաուր քաղաքում, մոտ 6 հազարը՝ Սումգայիթում: