November 27, 2024

107 զոհ Սուխումում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390)

Վրաստանի Նախարարների կաբինետի մամլո կենտրոնի տվյալների համաձայն, Սուխումի՝ մարտի 14-ի, 15-ի եւ 16-ի ռմբակոծությունների պատճառով զոհվել է 110 եւ վիրավորվել 1000 խաղաղ բնակիչ։ Ավերվել է շուրջ 100 բնակելի տուն, մոտ 500-ը վնասվել է։ Ըստ Գուդաուտայից ստացված տվյալների, աբխազական կողմից զոհվել է 40 մարտիկ, սակայն ինչպես վկայում են անկախ աղբյուրները, երկու կողմերից զոհված մարտիկների թիվը գերազանցում է 500-ը: Անմասն չեն մնացել եւ լրագրողները։ Մամլո կենտրոնի պնդմամբ, աբխազական հակաօդային ուժերին հրաման է տրված խփել Վրաստանին պատկանող բոլոր ինքնաթիռները, այդ թվում եւ՝ ուղեւորատար։ Ընդ որում, հատուկ նշանակություն կտրվի կառավարական ինքնաթիռների ոչնչացմանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives